ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

MADE IN TURKEY (մաս 15-րդ)

MADE IN TURKEY (մաս 15-րդ)
14.03.2023 | 07:37

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին հինգ՝ 2018-2023 թթ., տարիների պատմությունը)


ԳԼՈՒԽ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ
(կամ` ինչպես «թավիշը» խժռեց իր զավակներին ու մեռավ Կոնդի կառավարական ամառանոցի զուգարանում)
Я НЕ ЧЕРНЬ, У МЕНЯ БАБУШКА БЫЛА ДВОРЯНКА! («Приключения черни»,
Сергей ШАРГУНОВ)
Տեղական մասշտաբներով «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում մի խումբ օլիգարխների ձեռամբ 2018-ի մայիսի 8-ին ՀՀ 16-րդ վարչապետ կարգվածը հաջորդ իսկ օրը հայտարարեց ի լուր բոլորի` տեղափոխվում է կառավարական ամառանոց, որովհետև…


… որովհետև «իրավիճակ է փոխվել»:
Որովհետև այդ են թելադրում «գունավոր հեղափոխության» դասերը:
Որովհետև այդ են պահանջում «նոր» Հայաստանի շահերը:
Նշանակման պահից իսկ 5-6 թիկնապահներով հսկվող եզակի այս բրածոն լռեց, չբարձրաձայնեց ամենակարևոր «որովհետև»-ը.
այր ու կին «ձերդ գերազանցությունները» երրորդ մասի կեղտոտ պատերով փնթի բնակարանում հո չէ՞ին բեմականացնելու բրիտանա-թուրքական սցենարով գրված`
«Պայծառափայլ դուետի անհավատալի արկածները այստեղ, այլուր և ամենուր», առնվազն հինգ տարի ձգվող արարներով տրագիկոմեդիան:
Տրագիկոմեդիա, որը հակառակ ժանրի օրենքներին, գերհագեցած էր ողբերգությամբ, արյան ծովերով, կորուստներով ու միայն հետընթացով:
Թվարկված «որովհետև»-ների շարքն ամբողջացնում էր կարևոր մի շտրիխ ևս.
խորհրդարանում կատարված բացահայտ առևտրի արդյունքը հօգուտ իրենց գրանցելու հաջորդ իսկ պահից, «առաջին տիկին» տիտղոսը գլխապատառ չանթած օբյեկտը ոտքը խփել է գետին` այլևս.
«Не хочу быть черной крестьянкой,
Хочу быть столбовою дворянкой»!


Բայց առանց արքայական ապարանքի ո՞վ կհավատար, թե Էդուարդ ՈՒսպենսկու գրչի ծայրից փախած խառնակ մազերով Шапокляк-ը «представительница дворянского сословия»!
Ո՞վ լուրջ կընդուներ նրան, եթե անգամ իր «ծագումին համապատասխան» ծեքծեքեր.
- Я не чернь, у меня бабушка была дворянка!
Բայց ինչու՞ միայն տիկին «առաջինը», նորանշանակ վարչապետին էլ էր շքեղ դղյակը պակասում:
Առանց ամրոցի` թանկարժեք և ո՛չ մի կոստյում չէր զարդարի չարքի ականջներով, կանացի կրծքերով ու որկրամոլությունից դուրս պրծած որովայնով իսկական քաղաքական ավազակ ու գանձագող հիշեցնող նրա արտաքինը:
Ասել է` շտա՛պ կառավարական ամառանոց է պետք:
Չէ՞ որ, վաղը, մյուս օրը գրեթե հավասարի իրավունքով կանգնելու է աշխարհի հզորների շարքում, սեղմելու է Պուտինի, Թրամփի, Մերկելի, մյուսների «աջերը»:
Առանց դղյակ ի՞նչ վարչապետություն կամ` հանդիպում-հրավերքներ:
Ամենակարևորը` առաջիկայում ողջագուրվելու և ճաշելու է «տիկին» Էլթոն Ջոնի ու նրա «ամուսնու» հետ:


«Հպարտ» ու «պատրաստակամ» համբուրելու է սոդոմական մեղքով թաթաղուն «տիկին» Էլթոնի մեկնած «կեղտոտ» թաթը:
Նրանց հետ խանդավառված քննարկելու է ԼԳԲՏ համայնքին հուզող խնդիրներն ու ոտնահարվող իրավունքների պաշտպանության ուղիները:
Հետևապես, պետք է գտնվի բարձունքում, արդարացնի տերերի ակնկալիքները:
Ի վերջո, «տիկին» Էլթոնի այցով փորձ էր արվելու հստակեցնել` հեղափոխությունը բջջի մակարդակում խախտե՞լ է «հայոց «սաղմի» ավանդական անաղարտ վիճակը:
Եթե այո` ստույգ ի՞նչ փոփոխության է ենթարկել:
Հնարավո՞ր է «տիկին» դարձած տղամարդկանց ու ԼԳԲՏ-ական ողջ «сброд»-ին տեղ հատկացնել խախտված այդ բջջում:
Հայաստանաբնակների նաև մտավոր և հոգեբանական համակարգը փոխելուն միտված հեղափոխության իրական շահառուներին շա՜տ էր անհանգստացնում հատկապես հայի հոգուն տիրանալու և »ցանկալի հուն» ուղղորդելու խնդիրը:
Ինչու՞:
Որովհետև, էլ ո՞վ, եթե ոչ հենց իրենք` «թավիշի» իրական հեղինակները գիտեին ամենաարմատականը` տիրացար հոգուն, կտիրես և մարմնին, իսկ հետո՜… երկրին:
Առանց մեկ փամփուշտ իսկ արձակելու:


Ամենևին էլ պատահական չէր, որ հեղափոխության շահառուներից մեկի` Թանկյանի հետ, «ազգակործան պատուհասը» ժամանակ անց ոռնաց.
Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք,
Հին երկրիս համար հուսահատ,
Եվ դարձնել պիտ նրան կարենանք՝
Երջանիկ, ու Հզոր, ու Ազատ։
Արդ ելել եմ, գտել եմ ժպիտս,
Եվ ձեռքերս բաց՝ պարզել վեր,
Որ լույսի մարտնչող ասպետի պես,
Կերտեմ ցնծության ժամը մեր։


«Թավիշ գործակալը» «մոռացել» էր, սակայն, որ ինքն ամենայն չարագործության, աղետի, պատուհասի, դժբախտության, ի վերջո, մահաբեր ոգու մարմնացումն է ֆիզիկական այս աշխարհում:
Ասել է` «մութ»-ի ասպետը չի կարող «ցնծության ժամ կերտել» «լույսի ասպետի» նման:
Ակամա ունկնդիրները պերմանենտ տրանսի մեջ չէին ընկալում, որ պաշտելի «пират»-ն իր երազանքների ապարանքի ու շքեղ կյանքի ուղին է հարթում:
Հեղափոխությունից քշվածներն իրենց ամենևին էլ խաբված ու նվաստացած չզգացին, երբ «վարչապետն ու վարչապետուհին» կառավարական ամառանոցից պլշած աչքերով մտան «ուղիղ եթեր», ցուցադրեցին առանձնատան ողջ ինտերիերը՝ սկսած սանհագույցներից, վերջացրած բակով։
Դոլարի խստագույն վերահսկողությամբ խաղացող երկրակործան այս դուետը հայոց տունը մեծ լսարան դարձրած «լայվ»-ով ազդարարեց օտարների հեղինակած ու հատուկ հայաստանաբնակ հանդիսականի համար բեմադրած հսկայամասշտաբ թատերախաղի առաջին արարի պրեմիերան:
Ինքնատիպ ներկայացում էր:
Չկային դեկորացիաներ, երաժշտական ու լուսային ձևավորում, զգեստներ, բայց կար «ռեժիսորի» նախնական «երևակայությունը»` ձայնարկությունների ու չենթարկվող միմիկայի ուղեկցությամբ:


Չկար միզանսցեն, բայց կային գեղական կլուբի «դերասաններ», որոնք քաղաքական խարդավանքներում մասնագիտացած, չհղկված-փնթի արտաքինով ցուցանքներից փորձում էին ազգի փրկչի ու նրա «դշխո»-յի կերպարներ կերտել:
Լեփ-լեցուն «դահլիճի» ամենատես աչքի առաջ միայն «քայլելու» և «տրեխներ» մաշեցնելու մեջ հմտացած «խաղարկուները» ուղիղ եթերում չկարողացան զսպել իրենց ու, հիացմունքին խառնված զարմանքով, հանկարծակիի եկան մի քանի սանհանգույցների առկայությունից, շրջապատող շքեղությունից:
Զորահանդեսի հրամանատարն արդեն իրենք էին:
Ո՞վ կհանդգներ շշնջալ նրանց «պայծառափայլ» ունկերին.
- Սիրուն չի՛, մի՛ ցուցադրեք ձեր չտեսությունը:
Պատվանդան բարձրացված «ոսկե հորթի» հազարավոր ակնդիրներ այդպես էլ չընկալեցին ու չֆիքսեցին անդառնալին`
Պռոշյան փողոցի «թագավորական նստավայրում», տիրող մաքրության ու փայլի ուղեկցությամբ, իր մահկանացուն կնքեց և խորը թաղվեց հեղափոխությունը:
Հուղարկավորության ծիսակատարությանը համընթաց էլ ազդարարվեց հայոց համար բախտորոշ հետհեղափոխական փուլի սկիզբը:
«Թավիշը» խժռեց իր զավակներին ու ինքն էլ մեռավ Կոնդի կառավարական ամառանոցի այն զուգարանում, որտեղ զարմանքից բացված բերանը չէր կարողանում փակել թիվ XVI-ը:
Գոտկատեղից ներքև ստացած հուժկու հարվածից այդպես էլ ուշքի չգալով հենց «ժողովրդավարության բաստիոնում» մեռավ նաև ժողովրդավարությունը` demos kratos-ը:
Իսկ դեմոկրատիայից դեմագոգիա ընդամենը մեկ քայլ է, ինչն էլ իրականացվեց սահուն և անցնցում:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ինչպե՞ս էր կոչվում բրիտանա-թուրքական սցենարով գրված տրագիկոմեդիան:
2. Ոտքը գետին խփելով ի՞նչ էր բացականչել Էդուարդ ՈՒսպենսկու գրչի ծայրից փախած խառնակ մազերով Шапокляк-ը:
3. «Տիկին» Էլթոն Ջոնի ու նրա «ամուսնու» հետ ողջագուրվելու և ճաշելու համար ի՞նչ էր պակասում թիվ XVI-ին:
4. Գոտկատեղից ներքև ստացած հուժկու հարվածից այդպես էլ ուշքի չգալով ի՞նչը մեռավ «ժողովրդավարության բաստիոնում»:
5. Քանի՞ քայլ է դեմոկրատիայից դեմագոգիա:
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 49393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ